Հաշվի առնելով Մեղրի քաղաքի ռազմավարակն դիքն ու նշանակությունը, ծրագրով նախատեսվում է տեղում կատարել տարածաշրջանի զբոսաշրջային հնարավորությունների ուսումնասիրություն, գնահատել կարիքները եւ առկա իրավիճակը: Ոսւումնասիրության հիման վրա նախատեսվում է կազմել տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման ուղեցույց  եւ այն տրամադրել համապատասխան պետական եւ ինքնակառավարման մարմիններին եւ այլ շահագրգռված կոմերին: Ծրագրի երկրորդ փուլում նասխատեսվում է տեղական ինքնակառավարման հետ համագործակցաբար իրականացնել ուղեցույցով նախատեսված պրակտիկ մի շարք աշխատանքներ՝ ցուցանակների տեղադրում, բրոշյուրների տպագրություն եւ այլն: