
Ծրագրի հիմնական նպատակն է փառատոնի միջոցով հանրահռչակել արցախահայության ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ծեսերը, ավանդույթները, սովորույթները, խոհանոցը և դրա այլ բաղադրիչները, ինչպես նաև դրանք փոխանցել սերունդներին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել խոշոր փառատոն, որին կմասնակցեն արցախցի արհեստավորներ և մշակութային խմբեր։ Կկազմակերպվեն խոհարարական վարպետության դասեր, ցուցահանդեսներ և ցուցադրություններ։