
Ծրագրի հիմնական նպատակն է վերհանել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած թանգարանների և արվեստի գործերի հավաքածուները, հաշվառել դրանցում պահպանվող ցուցանմուշները և յուրաքանչյուրն առանձին ներկայացնել։ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 9 թանգարան և արվեստի գործերի 8 հավաքածու՝ ընդհանուր առմամբ 18 155 ցուցանմուշ։ Էթնիկ զտման հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ևս տասը պետական և մասնավոր հավաքածուներ ու դրանց գրանցամատյանները, որոնցում պահվող ցուցանմուշների թիվը հայտնի չէ։

