Արցախը միայն պատմություն չէ։ Արցախը մշակույթ է, որն այսօր էլ ապրում, ստեղծվում և փոխանցվում է։

Վերջերս կայացած Արենիի գինու փառատոնին մեր կազմակերպության ինստիտուցիոնալ անդամները ներկայացրին Արցախի մշակույթն ու ստեղծագործական ներուժը։

Մեզ տրամադրված վեց տաղավարներում մեր վարպետուհիները ներկայացնում էին իրենց ձեռքերով պատրաստված արտադրանքը՝ հուշանվերներ, ասեղնագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և այլ ստեղծագործություններ։

Առանձին տաղավարում ներկայացված էր նաև Արցախի ավանդական խոհանոցի առանձնահատուկ ուտեստներից մեկը՝ ժենգյալով հացը։ Նրա համը, ինչպես և ավանդական արհեստները, կենդանի մշակութային հիշողության մաս են, որը կարևոր է պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին։

Մեզ համար նման միջոցառումներին մասնակցությունը պարզապես արտադրանքը ներկայացնելու հնարավորություն չէ։ Սա հնարավորություն է մեր վարպետներին ստեղծագործելու և ներկայանալու հարթակ տրամադրելու, այցելուներին Արցախի մշակույթին ծանոթացնելու և ցույց տալու, որ այն շարունակում է ապրել, զարգանալ և իր տեղը գտնել ժամանակակից մշակութային ու զբոսաշրջային միջավայրում։

Շնորհակալություն Արենիի գինու փառատոնի կազմակերպիչներին՝ մեզ այս մեծ տոնի մասը լինելու հնարավորության համար։

Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի Արցախի մշակույթը տեսանելի, ճանաչելի և կենդանի լինի։

Արցախի տաղավարները Արենիի գինու փառատոնում․ դեղին տաղավարների ներքո ներկայացված են արհեստագործական իրեր, զարդեր և ձեռագործ աշխատանքներ։