Ծրագիրը իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլում կատարվել են ուսումնասիրություններ, ստեղծվել հայերեն լեզվով կայք: Հաջորդ փուլում իրականացվել է կայքի լավարկում եւ օպտիմալացում՝ օգտատերերից ստացված առաջարկների եւ դիտողությունների հիման վրա, ինչպես նաեւ թարգմանություն հինգ լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն եւ արաբերեն: Պատրաստ կայքի հետագա պահպանումն ու կառավարումը փոխանցվել է պետական համապատասխան մարմիններին: