Շարունակական բնույթ կրող այս ծրագրի շրջանակներում կազմակերպությունը ապահովել է Արցախի մասնակցությունը ամեն տարի երկու- երեք միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին՝, այդ թվում Մադրիդում, Բեռլինում, Բեյրությում, Փարիզում, Լոնդոնում, Ռիմինիում, Միլանում եւ Մոսկվայում: Շուրջ 30 ցուցահանդեսներում, առանձին, կամ Հայաստանի հետ համատեղ տաղավարներում ներկայացվում էր Արցախի զբոսաշրջային ներուժը: Արցախի զբոսաշրջության զարգացմանը նպաստող այս ծրագիրը իրականացվել  ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների աջակցությամբ:

Ծրագրի թիմը: Գալինա Սիմոնյան, Արտակ Գռիգորյան, Մեհակ Ապրեսյան, Սըուզաննա Ազոյան