Ծրագրի հիմնական նպատակն է՝ արցախահայության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ ծեսերի, ավանդույթների, սովորույթների, խոհանոցի եւ այլ բաղադրիչների հանրահռչակումը եւ սերունդներին փոխանցումը փառատոնի կազմկերպման միջոցով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել մեծ փառատոն, որին կմասնակցեն արցախցի ահեստավորներ, մշակութային կոլեկտիվներ, կկազմակերպվեն խոհանոցային մաստեր-կլասներ, ցուցահանդեսներ եւ ցուցադրություններ: