Ծրագրի հիմնական նպատակը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած թանգարանների եւ արվեստի գործերի հավաքածուների վերհանումն է, դրանց մեջ պահպանվող ցուցանմուշների հաշվառումը եւ յուրաքանչյուրի վիզուալիզոցումը: 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 9 թանգարան եւ արվեստի գործերի 8 հավաքածուներ՝ 18155 ցուցանմուշներով, իսկ էթնիկ զտման հետեւանքով՝ եւս տասը պետական եւ մասնավոր հավաքածուներ ու դրանց գրանցամատյանները, որոնցում պահվող ցուցանմուշների թիվը անհայտ է: