
Ծրագիրն իրականացվում է զբոսաշրջային վայրերը հանրահռչակելու նպատակով։ Դրա շրջանակում տարբեր աղբյուրներից ներգրավված ֆինանսական միջոցներով հրատարակվում են զբոսաշրջության մասին տեղեկատվական բրոշյուրներ և գրքույկներ։ Տարիների ընթացքում մշակվել և հրատարակվել է շուրջ 15 անուն բազմալեզու տեղեկատվական նյութ՝ տասնյակ հազար օրինակ ընդհանուր տպաքանակով։ Դրանցում ներկայացվել են Արցախը, Ստեփանակերտը, Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, Տիգրանակերտը և զբոսաշրջային այլ հայտնի ու քիչ հայտնի վայրերը։
Ծրագրի թիմը՝ Սերգեյ Շահվերդյան, Գալինա Սիմոնյան, Արտակ Գրիգորյան և Լիլիթ Խաչատրյան։


