
2005 թվականին կազմակերպությունը պատրաստել և հրատարակել է Արցախի առաջին զբոսաշրջային քարտեզը։ Այնուհետև ծրագրի շրջանակում պարբերաբար պատրաստվել և հրատարակվել են Ստեփանակերտի, Շուշիի, Տողի մելիքական ապարանք արգելոցի, Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցի, Հունոտի կիրճի բնապատմական արգելոցի և այլ հայտնի զբոսաշրջային վայրերի քարտեզները։ Հրատարակված քարտեզներն անվճար տարածվել են Հայաստանի և Արցախի հյուրանոցներում ու զբոսաշրջային ընկերություններում։
Ծրագրի թիմը՝ Սերգեյ Շահվերդյան, Արտակ Գրիգորյան, Զարա Զեյթունցյան և Անուշավան Բարսեղյան։
Ֆինանսական աջակցություն. Շվեյցարիայի Հարավային Կովկասի Հիմնադրամ/SWISS SOUTH CAUCASUS FOUNDATION (SSCF)
