Զբոսաշրջության եւ մշակույթի զարգացման գործակալություն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2005 թվականին, Ստեփանակերտում, մի խումբ մասնագետ նախաձեռնողների կողմից: Կազմակերպության նպատակն է՝ տարբեր գործիքակազմերի օգտագործմամբ աջակվել Արցախում մշակույթի եւ զբոսաշրջության զարգացմանը, ավանդույթների պահպանությանը եւ նոր նախաձեռնությունների իրականացումը: Կազմակերպությունը սերտ համագործակցում է պետական մարմինների եւ մասնավոր հատվածի հետ: